ԽՈՅԵՐ
 
Այսօր ամենաանսպասելի պահին, երբ պատրաստ կլինեք ընտանեկան անդորրը վայելել, հանկարծ ստիպված կլինեք ընտանիքը լքել անհետաձգելի գործի պատճառով: Ինչ արած: Ստիպված կլինեք հնազանդվել ճակատագրին: 
 
ՑԼԵՐ
 
Այսօր Ձեր ամեն մի ասած խոսքն ընդունվելու է որպես գործողության դրդող ակնարկ: Այդ պատճառով էլ քամուն մի տվեք ձեր խոսքերը, ասելուց առաջ տասն անգամ չափեք: Այլապես Ձեր անձնական կյանքը անսպասելի ուղղությամբ կփոխվի:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
«Կարծես թե ոչ ես եմ խուլ, ոչ էլ նա է համր:  Ինչու՞ իրար չենք հասկանում: Գուցե չե՞նք ցանկանում իրար հասկանալ»: Ձեր խնդիրների պատճառը նրանում է, որ Դուք իրավիճակը միայն Ձեր տեսակետից եք դիտարկում եւ չեք ցանկանում դրան նայել Ձեր երկրորդ կեսի աչքերով: Իսկ կոնֆլիկտը հարթելու համար ընդամենը հարկավոր է ցանկանալ այն հարթել:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր հարկավոր է գոնե երկու ժամ համատեղ հանգստին հատկացնել: Դժվար թե քաղաքից դուրս կարողանաք ուղեւորվել, բայց սրճարանում կամ թատրոնում ժամանակ անցկացնել կարող եք: Կամ էլ տանը՝ հեռուստացույց դիտելիս կամ հին լուսանկարները ուսումնասիրելիս: Վերջիվերջո, ամենակարեւորը ոչ թե ինչ անելն է, այլ ում հետ:
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր Դուք հերթական անգամ կհամոզվեք, թե ինչով են աղջիկները տղաներից տարբերվում: Խոսքը ոչ թե ֆիզիոլոգիական տարբերությունների մասին է, այլ մտածելակերպի եւ տրամաբանության տարբերության: Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Ձեզ համար բավական դժվար կինի ընդհանուր լեզու գտնել Ձեր սիրեցյալի հետ: 
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Մի եղեք չափազանց կասկածամիտ եւ վախկոտ, նույնիսկ եթե դրան նպաստում է Ձեր երկրորդ կեսի պահվածքը: Ձեր էներգիան մի ծախսեք անհանգստության վրա: Այն կարող է Ձեզ պետք գալ ծայրահեղ դեպքում, բայց հավատացեք, որ Ձեզ հետ այսօր ոչ մի սարսափելի բան չի պատահի:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր դուք Ձեզ անչափ միայնակ կզգաք: Այնուամենայնիվ, փորձեք դա ցույց չտալ Ձեր երկրորդ կեսին, այլապես նա կմտածի, որ ինքն է դրա պատճառը եւ շատ կտխրի:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր արժե մտածել դեպի Ձեր սիրեցյալը մեկ քայլ առաջ կատարելու կամ նրան ձեռք մեկնելու մասին: Հարաբերությունների նոր մակարդակի անցնելու ժամանակն է եկել, եւ այն Ձեզ հաստատ նախորդից ավելի շատ դուր կգա:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր Աղեղնավորների ընտանեկան հարաբերություններն այնքան էլ հաջող չեն ստացվի: Մմանավանդ նրանց մոտ, ովքեր այդ գործում նորեկներ են: Աշխատեք սովորել Ձեր սխալների վրա:  
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր Ձեր երկրորդ կեսի համար մի նոր փաղաքշական անուն մտածեք: Եթե առաջ արեւ էր, գուցե այսօր եւ փիսիկ կամ նապաստա՞կ դառնա: Նախ, դա կօգնի նրան հասկանալ, որ Ձեր զգացմունքները նրա նկատմամբ ոչ միայն կայուն են, այլեւ դրական զարգացում են ապրել: Բացի այդ, գուցե այդ նոր անունը նրան Ձեզ նոր ու անսովոր կողմի՞ց բացահայտի:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Մարդիկ տարբեր են, եւ ամեն մեկն իր պահվածքի նորմերն ունի: Հիշեք այդ մասին, երբ Ձեր սիրեցյալը Ձեզ վրդովեցնի միայն այն պատճառով, որ ինչ-որ գործողություն այլ կերպ է կատարում, քան դուք: Այլապես դժվար կլինի կոնֆլիկտից խուսափել:
 
ՁԿՆԵՐ
 
Այսօր Ձեր անձնական կյանքում մեծ ու հաճելի անակնկալ է սպասվում: Դուք նունիսկ չէիք էլ սպասում, եւ հույս էլ չունեիք, որ ամեն ինչ այդքան լավ կլինի, բայց ստացվեց նույնիսկ Ձեր պատկերացրածից ավելի լավ: Մի երկմտեք եւ օգտվեք այդ երջանիկ առիթից: