Այսօր պարզ կդառնա՝ արդյո՞ք «Լիվերպուլ»-ի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն տեղափոխվում է «Բարսելոնա», թե ոչ: Այս մասին հայտնում է Diario Sport-ը:
 
Աղբյուրի տեղեկություններով, առաջիկա ժամերին «Բարսելոնա»-ի ներկայացուցիչները կհանդիպեն ֆուտբոլիստի գործակալի հետ, որից հետո պարզ կդառնա բրազիլացու ապագան:
 
«Լիվերպուլ»-ը պատրաստ է 150 միլիոն եվրոյի դիմաց զիջել իր կիսապաշտպանի տրանսֆերը: