«Ես ամոթ չունեմ». «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Դակոտա Ջոնսոնը նշում է 29-ամյակը.
 
«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի աստղ Դակոտա Ջոնսոնն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, նշում է ծննդյան 29-ամյակը: Դակոտայի ծնողները հայտնի դերասաններ Դոն Ջոնսոնն ու Մելանի Գրիֆիթն են:

 
 
Նկարահանվել դերասանուհին սկսել է շատ վաղ տարիքից: 1999 թ-ին նա հայտնվել է «Կինն՝ առանց կանոնների» ֆիլմում, որտեղ նկարահանվել է նաեւ նրա քույրը՝ Ստելլա Բանդերասը (Մելանի Գրիֆիթի եւ Անտոնիո Բանդերասի դուստրը): Իսկ նրանց մայրիկի դերում հանդես է եկել հարազատ մայրը՝ Մելանի Գրիֆիթը:
 
 
2006 թ-ին Դակոտան պայմանագիր է կնքել IMG Models գործակալության հետ, իսկ ավելի ուշ մասնակցել MANGO բրենդի ցուցադրությանը:
 
Ավագ դպրոցն ավարտելուց անմիջապես հետո երիտասարդ աղջիկը սկսել է նկարահանվել ֆիլմերում: 2010 թ-ին նա նկարահանվել է «Սոցիալական կայք» հայտնի ֆիլմում, որն արժանացել է «Օսկարի»: Սակայն դերասանուհուն իսկական աստղ դարձրեց 2015 թ-ին նկարահանված «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը, որտեղ նրա խաղընկերը հմայիչ Ջեմի Դորնանն է:

 
 
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեքսուալ եւ գեղեցկադեմ դերասանուհու հայտնի մտքերից մի քանիսը, որոնք կօգնեն ավելի ցայտուն պատկերացում կազմել նրա մասին:
 
«Ուզում եմ, որ հագուստս միշտ սազի տրամադրությանս հետ»:
 
«Կարծում եմ՝ յուրաքանչյուր կնոջ մեջ էլ կա մի մասնիկ, որը ցանկանում է ծնկի բերել տղամարդուն»:
 
«Իմ գաղտնիքն այն է, որ ես ամոթ չունեմ»:

 
 
«Այո, ճիշտ է՝ ես չեմ ամաչում իմ մարմնից, ինձ այն շատ հարմար է: Կարծում եմ՝ ավելի շատ կանայք պետք է ինքնավստահ դառնան»:
 
«Լոնդոնում ինձ ամենից շատ դուր է գալիս այն փաստը, որ ինձ ոչ ոք չի ճանաչում»:
 
«Այնպիսի տպավորություն է, որ իմ ամբողջ մանկությունն անցել է նկարահանման հրապարակում: Ես միշտ շրջապատված եմ եղել դերասաններով, ռեժիսորներով, մարդկանցով, ովքեր ստեղծել են ֆիլմեր»:
 
 
«Ես շատ եմ սիրում հագուստ: Կարծում եմ՝ դա օգնում է մարդկանց բացահայտել, թե ինչպիսին եմ ես ներքուստ, կամ էլ, թե ինչպես եմ ինձ զգում այդ պահին»: