Քիմ Քարդաշյանի թիկնապահից 6 մլն. դոլար են պահանջում
 
Քիմ Քարդաշյանի թիկնապահ Պասկալ Դյուվեի դեմ դատական հայց է ներկայացրել ապահովագրական ընկերությունը: 
 
Ինչպես գիտենք, երկու տարի առաջ Քիմ Քարդաշյանի փարիզյան այցն ավարտվեց տհաճ միջադեպով: Հեռուստաաստղից գողացան 9,5 մլն. դոլարին համարժեք զարդեր:
 

 
 
AIG ապահովագրական ընկերության ներկայացուցիչները վստահ են, որ այդ ժամանակ Քիմի թիկնապահը հանդիսացող Պասկալը անբարեխղճորեն է կատարել իր աշխատանքը՝ Քարդաշյանի բնակարանը հսկելիս:
 
 
2016 թվականին Փարիզի նորաձեւության շաբաթվա շրջանակներում միանգամից 5 գող՝ ոստիկանական համազգեստով, ներխուժել էին հայազգի աստղի բնակարան, նրան սպառնացել էին ատրճանակով ու գողացել էին նրա զարդերը: Այդ ամենից հետո նրան կապկպել ու փակել էին լոգարանում: AIG-ը հատուցել էր աստղի վնասը: