Երեկ՝ դեկտեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 22-ամյա Գոհար Գրիգորյանը Ռոմանոս Մելիքյան փողոցում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց, իր վարած Suzuki մակնիշի 88 ՏP 188 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին ամրացված երկաթե ամրաններին և գլխիվայր շրջվել։
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն տեղում բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժշկական ծառայությունից, քանի որ իրեն լավ է զգում։
 
Գ. Գրիգորյանն աշխատում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանում՝ որպես դատավորներից մեկի օգնական։