Արփի Գաբրիելյանը ցույց է տվել, թե ինչ է հարկավոր խցանման մեջ հայտնված աղջիկ վարորդներին
 
Դերասանուհի, երգչուհի, մոդել Արփի Գաբրիելյանին շատ շուտով երկրպագուները կրկին կտեսնեն «Ֆուլ Հաուս» սիթքոմում, բայց մինչ այդ դերասանուհին երկար սպասեցնել չի տալիս իր երկրպագուներին եւ գրեթե ամեն օր նոր, հնայիչ լուսանկարներ է հրապարակում միկրոբլոգի իր էջում ինչպես ֆոտոշարքերից, այնպես էլ առօրյայից։
 
Այս անգամ սեւահեր գեղեցկուհին իր Instagram-ի էջում նոր լուսանկար է հրապարակել, որում նա ավտեմեքենայի մեջ է։ Իր թողած մեկնաբանությունից պարզ է դառնում, որ լուսանկարն արված է խցանման ժամանակ։ Հմայիչ լուսանկարում դերասանուհի-հաղորդավարուհին կրում է սեւ հագուստ եւ ոճային ակնոց, իսկ դրան կից Արփին գրել է․ «Լավ երաժշտություն և հեռախոսի տեսախցիկ, ահա թե ինչ է պետք, խցանման մեջ հայտնված աղջիկ վարորդներին )))»։
 

 
Ի դեպ, հիշեցնենք, որ ավելի վաղ Արփին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր բավականին նուրբ դիմահարդարմամբ, որը շեշտել էր դերասանուհու խորհրդավոր հայացքը:
 
Լուսանկարին կից նա անգլերեն լեզվով գրել էր. «Մենք բոլորս մեր ընտրությունն ենք կատարում կյանքում, ամենաբարդ բանը դրանց հետ ապրելն է»: