ՍԱՇԻԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԱԾ ԵՆ․ ՓԱՍՏԱԲԱՆԸ ԴԻՄԵԼ Է ՄԻՊ-ԻՆ 30 ՄԼՆ ԴՈԼԱՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ
 
Ալեքսանդր Սարգսյանի եղբոր փաստաբան Միհրան Պողոսյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որպեսզի համատարած իրավունքների խախտումները եւ սահմանափակումները վերացվի։ Մասնավորապես, խոսքը գնում է նրան պատկանող 30 միլիոն դոլարի վրա կալանք դնելուն։
 
Փաստաբանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ ոչ միայն այդ հարցում, այլ նաեւ այլ բազմաթիվ խախտումներ են եղել․ «Վարույթ է ընդունվել, արդեն ՄԻՊ-ը օրենքով սահմանված կարգով գործողություններ է իրականացնում։ Մոտ 20 թերթ գրել եմ խախտումների հետ կապված՝ անհամաչափ սահմանափակումների վերացում, թույլ տված խախտումերի վերացում։ Ընդհանուր պահանջը դա»։
 
Նշենք, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ալեքսանդր Սարգսյանը հայաստանյան միայն մեկ բանկում 30 միլիոն դոլար գումար ունի, և այդ բոլոր փողերը դրված են կալանքի տակ: Նա նաեւ պահանջել էր, որպեսզի Սարգսյանը հրապարակայնորեն պարտավորվի, որ այդ 30 մլն դոլարը հանելու է և վերադարձնելու է պետական բյուջե։
 
Հեղինակ՝ Աննա ՊԱՊԻԿՅԱՆ