Ռեփեր, դերասանուհի ու պարզապես սկանդալային ամերիկուհի Նիքի Մինաժը մշտապես ներկայանում է բավականին կրքոտ ու համարձակ կերպարներում: 

 
 
Այս անգամ եւս նրա  Instagram-ի միկրոբլոգի օգտատերերը ուրախանալու առիթ ունեն: Մինաժը բավականին կրքոտ լուսանկարներ է հրապարակել:

 
 
Լուսանկարներից մեկում նա ներկայացել է խոր լանջաբացվածքով ու ոտքի վրայի բացվածքով վարդագույն, մետաքսե զգեստով:
 
Մյուսում դերասանուհի-երգչուհին յուրահատուկ սեւ հանդերձանքով է, որը մի փոքր հիշեցնում է ոստիկանական համազգեստ:

 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա պատահաբար ցնցել էր հանդիսատեսին, երբ նրա վերնազգեստը սահել էր ու ի ցույց դրել երգչուհու գրեթե ողջ կրծքավանդակի հատվածը:  Made In America փառատոնի իր ելույթի ժամանակ: