Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն վերջին շրջանում այնքան էլ ակտիվ չէ միկրոբլոգի իր էջում: Իր էջի հետեւորդներին երգչուհին հաճախ է գայթակղում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ, որոնցում բավականին հմայիչ տեսքով է ներկայանում: Սակայն, երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

 
 
Լիլուն իր Instagram-ի էջում, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցից մեկում երգչուհին ներկայացել է սպիտակ, շքեղ զգեստով, վառ դիմահարդարմամբ, իսկ մյուսում նա առօրյա հագուստով է։ Հմայիչ լուսանկարներից մեկին կից լոսանջելեսաբնակ երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Նա չէ երջանիկ, ով այդպիսին է թվում ինչ-որ մեկին, այլ նա, ով իրեն զգում է այդպիսին»։
 
 
Ավելի վաղ Լիլուն իր Instagram-ի էջում, ինչպես նաեւ story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է 24 ժամ, ֆոտոշարք էր հրապարակել, որում գայթակղիչ երգչուհին ներկայացել էր կրքոտ կերպարում: Նա նստած էր իր շքեղ մեքենան, իսկ հագին սպիտակ զգեստ էր, որը խորը դեկոլտեով էր:
 
Զգեստն ավելի էր ընդծել Լիլուի սլացիկ ոտքերը: Նրա կերպարն ամբողջացնում էին կարմիր կոշիկները: Կրքոտ ֆոտոշարքին կից Լիլուն կատարել էր անգլերեն լեզվով հետեւյալ մեկնաբանությունը. «Յուրաքանչյուր մարդ պետք է շնորհակալ լինի այն ամենի համար, ինչ ունի»: