2000 դոլար, ՀՀԿ-ական ամեն մի պատգամավորի
 
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ի, այսպես կոչված, ոչ գործարար թեւի պատգամավորների ճիգերը՝ ամեն գնով պահելու իրենց պատգամավորական մանդատները միանգամայն հասկանալի է: Չնայած թավշյա հեղափոխությունից հետո անցել է 5 ամիս, սակայն ՀՀԿ-ական պատգամավորները աշխատավարձից բացի, ստանում են այն 2-հազարական դոլարները, որ ստանում էին նաեւ մինչեւ հեղափոխությունը: Այդ գումարը վճարվում է, քանի որ ՀՀԿ ղեկավարությունը համարում է, որ պատգամավորական աշխատավարձը բավարար չէ բարեկեցության որոշակի մակարդակ ապահովելու համար:
 
Սա նաեւ յուրօրինակ ընտրակաշառք է, որի միջոցով ՀՀԿ-ական ղեկավարությունը խմբակցության անդամ պատգամավորներին ուղղորդում է, թե ինչպես նրանք քվեարկեն կամ ինչպիսի վարքագիծ ընդհանրապես դրսեւորեն»: