ՎԵՐՋԱՊԵՍ Ո՞Վ Է ԿԱՍԿԱԾՎՈՒՄ <<ՅՈՒՎԵՅՑԻ ԿԱՐՈՅԻ>>  ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ. 
 
 
Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) սպանության մեջ կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ), հաղորդում է Aysor.am-ը։
 
Աղբյուրի տեղեկություններով, երկու նախկին գործընկերների մեջ գույքային վեճ է եղել։ Վեճը հարթելու համար նրանք հանդիպել են Նորք-Մարաշում գտնվող «Այգիներ» ռեստորանային համալիրում։ Հանդիպմանը եղել է նաև երրորդ կողմ, որը, ենթադրվում է, պետք է կարգավորեր ծագած վեճը։
Հարություն Ղարագյոզյանին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում են միջոցառումներ։
  
Ավելի վաղ Asekose.am-ը հայտնել է, որ Երևանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը:
 

 
 
Հոկտեմբերի 6-ին, ժամը 22-ն անց 4-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգեր են հնչել Երևանի տարբեր բժշկական կենտրոններից, ըստ որի հրազենային վնասվածքներով, մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել մի քաղաքացի: 
 
 
Մահացածը ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանն էր: