Ողջ ճշմարտությունը Շուշան Պետրոսյանի մասին. Ով է նրա երիտասարդ ամուսինը և ինչը ստիպվեց բաժանվել կնոջից
 
Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսինը՝ Արման Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել.
 
 
«Ի գիտություն ինձ և իմ հարազատներին զանգող և հետաքրքրվող բազմաթիվ մարդկանց․ մեկ տարուց ավելի է՝ բացարձակ կապ չունեմ Շուշան Պետրոսյանի հետ»:
 
Հիշեցնենք, որ Շուշան Պետրոսյանի ամուսինը Արման Հարությունյանն էր։ Նա այժմ աշխատում է իրավագիտական ոլորտում, իսկ  նախկինում աշխատել  է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում։
 
Նա 2008թ.-ին պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով եւ ՊՆ «Վազգեն Սարգսյան» շքանշանով։
 
Շուշան Պետրոսյանի ավագ որդին` Գրիգորը, ուսանող է, իսկ կրտսերը` Գագիկը, դպրոցական։

 
 
«Կարծում եմ որևէ բնագավառում, որևէ ոլորտում ամեն բան կստացվի, ժամանակն էլ կբավարարի, երբ ընտանիքում ամեն բան կարգին է, բոլորը առողջ են, մթնոլորտը առողջ է, կա փոխադարձ ըմբռնում ու իրար օգնել կա, այդ դեպքում, նույնիսկ հոգնությունից սպառված, պատրաստ ես գազօջախի մոտից չհեռանալ»,- Wnews.am-ին տված հարցազրույցում ասել է երգչուհին, ով ամուր ընտանիքի նախապայմանը համարում է փոխադարձ հարգանքը։