Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ՝ Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝.
 
Ի գիտություն վենդետայից բողոքող ՀՀ երկրորդ նախագահին: Ձեր քաղաքական հենարան հանդիսացող կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նախկին պատգամավորը գնդակահարում է Ձեր կողմից ստեղծված եւ եւս Ձեր հենարան հանդիսացող մյուս կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի նախկին պատգամավորին... Գնդակահարում է Ձեր նշանակած վարչապետից նվեր ստացած զենքով... Դասական վենդետան սա է, Ձեր օրոք սկիզբ առած իշխանության եւ կրիմինալի սերտաճման դասական օրինակը սա է...
Իսկ Ոստիկանությունը շտապ պետք է հավաքի բոլոր նվեր-ատրճանակները, արդեն պետք է հավաքած լիներ....