Պրոդյուսեր, դերասան, հումորիստ Արմեն Պետրոսյանը (Մենչ) Instagram-ի իր էջում հաճախ կիսվում է ճամփորդություններից լուսանկարներով: Նա նաեւ հաճախ ներկայացնում է ընտանեկան ջերմ լուսանկարներ:

 
 
Այս անգամ եւս դերասան-պրոդյուսերը ներկայացրել է իր ընտանեկան հանգիստը: Սիրառատ լուսանկարում նա իր երեխաների ու կնոջ հետ է: Մենչը որեւէ կերպ չի մեկնաբանել գեղեցիկ լուսանկարը, միայն օգտագործել է հեշթեգներ:

 
 
Հիշեցնենք, որ ավելի վաղ իր տեղադրված լուսանկարում Արմենը կնոջ՝ Քրիստինա Սմսարյանի հետ էր: Նրանք Գյումրիում էին: Զույգը ներկայացել էր գրկախառնված: Իր միկրոբլոգի հերթական հրապարակված լուսանկարին կից Արմեն Պետրոսյանը գրել էր. «Սիրում եմ շատ Գյումրին»: