ԽՈՅԵՐ
Այսօր անհանգստանալու առիթներ կունենաք: Ձեր մտերիմները, ում աջակցության վրա դուք հույս էիք դրել, չեն կատարի իրենց խոստումները, ինչը ձեզ չափազանց կտխրեցնի: 
 
ՑԼԵՐ 
 
Այսօր ծառայողական սիրավեպի մեծ հավանականություն կլինի: Այնուամենայնիվ, արժե մտածել սեփական անվան մասին, քանի որ չարամիտ մարդկանց ասեկոսեները լուրջ հարված կարող են հասցնել ձեզ։
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Երեկոն ցանկալի է նվիրել ընտանիքի եւ սիրելիների գրկում հանգստանալուն. ձեզ հարկավոր է վերականգնել ուժերը:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Այսօր Խեցգետինները հակառակ սեռի ներկայացուցիչների կողմից ուշադրության պակաս չեն զգա: Ավելին, ձեզ հեշտությամբ կսիրահարվեն առաջին իսկ հայացքից: 
 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Օրը բարեհաջող կլինի ռոմանտիկ հանդիպումների համար, ճիշտ է՝ շատ կծախսեք, բայց արդյունքը դրական կլինի: 
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Անձնական հարաբերությունների տեսակետից Կույսերի մոտ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք հարազատների եւ ընկերների, ինչպես նաեւ Ձեր երկրորդ կեսի հետ: 
 

ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր ձեզ համար հեշտ օր չի լինի, բայց կպահպանեք ձեր հանգստությունը եւ կհաղթահարեք օրվա բոլոր փորձությունները: Հնարավոր է՝ կատարվեն ձեր ամենաթանկ երազանքները:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր Կարիճների մոտ չափազանց բարձր ինտելեկտուալ ներուժ կնկատվի: Ճիշտ է, դժվար թե շատ հաջողակ լինեն անձնական տեսակետից: Գործնական հարաբերությունները կհաստատվեն հեշտությամբ, իսկ ռոմանտիկ տեսակետից՝ ոչ այնքան։
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր Աղեղնավորներին կհաջողվի լուծել իրենց անձնական խնդիրները, հասկանալ սեփական զգացմունքներն ու ցանկությունները եւ թե ինչ է ցանկանում սիրելին: 
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր հիանալի կանցնեն անձնական հանդիպումները: Բոլորի մոտ, ում հետ շփվելու եք, անմոռանալի տպավորություն կթողնեք: 
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Ջրհոսների խոհեմությունն ու գործնական ջիղը կօգնեն նրանց ճիշտ գնահատել իրավիճակը, որը տիրում է այժմ նրանց անձնական հարաբերություններում։ Ձեր ներքին ձայնին վստահեք ավելի շատ, քան կողքինների խորհուրդներին։
 
ՁԿՆԵՐ
 
Այս օրը Ձկների կյանքում չափազանց բարենպաստ կլինի նույնիսկ ամենահամարձակ սեթեւեթանքի համար: Օրվա մթնոլորտն ընդհանուր առմամբ բարեհաջող կլինի, դուք լավատեսորեն եք տրամադրված: