Խմորի համար՝ 750 գ ալյուր,
 
50 գ դրոժ,
 
200 գ ջուր,
 
Խորիզի համար՝
300 գ ընկույազի միջուկ,
300 գ շաքարավազ,
3 գ հիլ,
Շերտավորման համար՝
175 գ հալած յուղ,
Վրան լցնելու համար՝
150 գ մեղր,
 
100 գ հալած յուղ,
 
Փախլավայի վրա քսելու համար՝ ձվի երկու դեղնուց
 
Պատրաստման եղանակը
 
Ամանը գոլ ջուր լցնել և մեջը դրոժ լուծել: Աստիճանաբար լցնել ալյուրը, անընդհատ խառնելով: Այնուհետև խմոր հունցել և սրբիչով ծածկած 30 — 40 րոպե դնել տաք տեղ:
 
Խորիզի համար՝ ընկույզի միջուկը մսաղացով աղալ և խառնել շաքարի և ծեծած հիլի հետ: Խմորը բաժանել 14 մասի: Ալյուր ցանած սեղանի վրա խմորի կտորները գրտնակել բարակ շերտերով և վրան հալեցրած յուղ քսել: Յուղ քսած թիթեղաթերթի վրա դնել խմորի երեք շերտ, ընդ որում երկրորղ խմորաշերտի վրա լցնել պատրաստած խորիզի 1/5 մասը։
 
Այնուհետև չորս անգամ վրան դնել երկուական խմորաշերտ և ամեն անգամ խմորաշերտերի վրա լցնել խորիգի 1/5 մասը: Վերջում գնել 3-րդ խմորաշերտը, վրան քսել ձվի դեղնուց, երեսին շեղանկյուն կտրվածքներ անել և 30 — 35 րոպե դնել ջեռոցը: 10 — 12 րոպե հետո հանել և վրան հալեցրած յուղ լցնել:
 
Պատրաստի փախլավայի վրա, կտրվածքի գծով, լցնել տաքացրած մեղր: