Համակարգչով երկար աշխատելու դեպքում մարդու աչքերը հաճախ են հոգնում, սակայն կան արդյունավետ վարժություններ, որոնք կօգնեն ազատվել տհաճ զգացողություններից ու լարվածությունից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ վարժություններից մի քանիսը:
 
1.      Հարկավոր է ուղիղ նստել և նայել առաջ: Հայացքը դանդաղ բարձրացնել վեր ու հառել առաստաղին, այնուհետև նույնքան դանդաղ իջեցնել և հառել հատակին: Այս վարժությունը կատարելիս գլուխը պետք է անշարժ մնա:
 
2.      Գլուխն ուղիղ պահել և նայել առաջ: Մտովի պատկերացնել հորիզոնական «8», այնուհետև փորձել աչքերով ուրվագծել այն: Կրկնել վարժությունը մի քանի անգամ մի ուղղությամբ, այնուհետև ևս մի քանի անգամ հակառակ ուղղությամբ:
 
3.      Մի քանի անգամ աչքերը պինդ փակել, այնուհետև պարզապես փակել, ուղիղ նստել և մնալ այս դիրքով 20-30 վայրկյան: