ԽՈՅԵՐ
 
Այսօր դուք շատ անհամբեր կլինեք, ինչը մի շարք հարցերի տեղիք կտա: Ավելորդություններից խուսափելու համար աշխատեք թաքցնել ձեր անհամբերությունը:
 
ՑԼԵՐ
 
Այսօր դուք կհայտնվեք մի իրավիճակում, որից միշտ եք խուսափել: Եթե ինքնուրույն լուծում չեք կարողանում գտնել, ապա լավ կանեք դիմեք մտերիմների օգնությանը:
 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
 
Այսօր դուք հանրության ուշադրության կենտրոնում կլինեք: Դրանից չեք կարող խուսափել, բայց կարող եք ճիշտ օգտագործել իրավիճակը:
 
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
 
Կերեք, խմեք, ուրախացեք` այս օրը ստեղծված է զվարճանքի համար: Պետք չէ այն վատնել աշխատանքի վրա:
 

ԱՌՅՈՒԾՆԵՐ
 
Այսօր աշխատանքի օր է: Մի շարք տնային գործեր են կուտակվել, որոնք լավ կլինի, որ այսօր հասցնեք ավարտին:
 
ԿՈՒՅՍԵՐ
 
Դուք այսօր ամենակարող մեքենայի կհիշեցնեք: Ոչ միայն ֆիզիկապես ուժեղ կլինեք, այլեւ կկարողանաք ճիշտ ժամանակին ավարտել ցանկացած գործ:
 
ԿՇԵՌՔՆԵՐ
 
Այսօր լսեք, թե ինչ ձեզ խորհուրդ կտան կիրթ մարդիկ: Դուք, իսկապես, նրանց խորհուրդի կարիքն ունեք:
 
ԿԱՐԻՃՆԵՐ
 
Այսօր լավ կլինի հանգիստ լինեք, մոռանաք բոլորին եւ մի կողմ թողնեք վատ մտքերը; Վաղը նոր օր կբացվի եւ կբերի ճիշտ լուծումներ:
 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
 
Այսօր ձեզ մոտ շատ լավ կստացվի ստելը: Սակայն աշխատեք չտարվել դրանով: Սուտը սուտ է, եթե անգամ այն հնարում եք բարի նպատակների համար:
 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
 
Այսօր ամեն ինչ ձեր կամքին հակառակ կգնա: Սակայն հուսահատվել պետք չէ: Միգուցե, երեկոն դրական լիցքեր բերի:
 
ՋՐՀՈՍՆԵՐ
 
Ձեզ համար հրաշալի հանգստի տարբերակ է քաղաքից դուրս մեկնելը: Գնացեք որեւէ ամայի վայր, նստեք գետի ափին, քար նետեք ջրի մեջ եւ մտածեք:
 
ՁԿՆԵՐ
 
Դուք մոմը վառում եք երկու կողմից: Այո, հրաշալի կրակ է բարձրանում, բայց մի՞թե դա է ձեզ պետք: