Մհերը սոցցանցերում բավականին ակտիվ է, ինչը ուրախացնում է միկրոբլոգի նրա հետեւորդներին ու երկրպագուներին: Instagram-ի միջոցով երգիչը ոչ միայն ներկայացնում է գեղեցիկ լուսանկարներ, այլեւ երբեմն կիսվում է իր մտքերով, նոր նախագծերով:

 
 
Այսօր Մհերն իր հետեւորդների հետ կիսվել է ուրախալի լուրով։ Նա որդի է ունեցել, երեխային անվանել են Անդրանիկ։ Երգիչը հրապարակել է նոր լուսանկար, որում երեւում է նորածնի ձեռքը եւ նրա տվյալները։ Լուսանկարին կից Մհերը անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «10․10․2018, ես հայր եմ․․․Այսօր ծնվեց որդիս։ Այսօր Հայաստանում նոր քաղաքացի ծնվեց եւ դա հրաշալի է։ Անդրանիկ Մհերի Մեսրոպյան։ Փառք Աստծո իմ ընտանիքի համար։ Աստված օրհնի բոլոր երեխաներին»։
 
NEWS.am STYLE-ը շնորհավորում է Մհերին ու Արմինեին ծնողներ դառնալու առթիվ։