Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Կորյուն-Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են Volkswagen Touareg մակնիշի 44 ՍՍ 445 համարանիշի և թիվ 28 երթուղին սպասարկող ГАЗ 32213 մակնիշի 4383 Տ համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Volkswagen Touareg-ը կողաշրջվել է:
 
Վթարի հետևաքով էլ 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորներից մի քանիսն էլ ավտոմեքենաներից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ քաղաքացիների և Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների օգնությամբ: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխացնել է ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Խաչատուր Գևորգյանի գլխավորությամբ:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: