Կանադայի վարչապետի անեկդոտը՝ հայերի մասին․․․
 
Երևանում այսօր մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկին Աննա Հակոբյանը, ՖՄԿ գլխավոր քարտուղար Միկաել Ժանը և նրա ամուսինը մինչ գագաթնաժողովի պաշտոնական բացումը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիմավորել են Հայաստան ժամանած ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներին:
Այնուհետև տեղի է ունեցել պատվիրակությունների ղեկավարների համատեղ լուսանկարահանման արարողություն:
Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել 84 երկրի պատվիրակություն: Գագաթնաժողովին մասնակցում է 38 երկրի ղեկավար:
Հոկտեմբերի 11-12-ը Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի օրակարգում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցն է:
Գագաթնաժողովի թեման է «Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:
Որպես Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի լոգո ընտրվել է նուռը՝ ի նշան ֆրանկոֆոն ողջ տարածքի խաղաղության և բարգավաճման։
Հայաստան է ժամանել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն․․․
 ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանը սելֆի է արել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ:
Վարչապետը իր և Թրյուդոյի լուսանկարը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում, լուսանկարին կից գրել. «Մեր լավ բարեկամի հետ :)»:
Իր հերթն, Ջասթինը կատկել է և հայեր մասին անեկդոտ պատմել՝
– Դու որտեղի՞ց այսքան լավ հայերեն գիտես:
– Մեր դպրոցում անգլերենի ուսուցչուհին հայ էր: