Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի հերթական խաղում պարտվեց կարգով ցածր Ջիբրալթարի ընտրանին: Հանրապետական մարզադաշտի արևելյան տրիբունայում տեղի ունեցավ ծեծկռտուք երկրպագուների ու «կարմիր բերետավորների» միջև:
 
Դժգոհ լինելով խաղի խայտառակ արդյունքից՝ երկրպագուները պլաստիկ շշեր նետեցին դեպի խաղադաշտ: Իրավապահները բիրտ կերպով արձագանքեցին երկրպագուների վրդովմունքին: Միջադեպը տևեց մոտ տաս րոպե: Ըստ նախնական տեղեկությունների՝ բերման ենթարկվածներ չկան: