ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխնցմամբ, հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ի ցերեկը, 15-17-ը առանձին շրջաններում հնարավոր է թույլ անձրև, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, տեղ-տեղ` մառախուղ:
 
18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսարևելյան 3-8մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 3-4 աստիճանով: 
Երևան քաղաքում հոկտեմբերի 14-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: