Թաթար բորակի  
0.5 ալյուրին ՝ 150 գրամ մածուն, 3 գլուխ սոխ, 8 ճ/գ յուղ, ջուր, աղն ու սխտորը ՝ ըստ ճաշակի Պատրաստման եղանակը Ալյուրը մաղել: Մի փոքր ջրին աղ խառնել, լցնել ալյուրի վրա, խմոր հունցել: Խմորը պետք է թույլ չլինի: Բարակ բացել և փոքր քառակուսիներով կտրել: Ձեռքերն ալյուրոտել, խմորները վերցնել, լցնել սինու վրա, որին ալյուր է ցանված: Կաթսայի մեջ ջուր եռացնել, մի գդալ աղ խառնել, եռացնել:
 
Խմորիկները եփել աղաջրում: Մանր կտրատած սոխը յուղով տապակել, մինչև թափանցիկ դառնա: Խմորները քամել: Ափսեի մեջ լցնել բորակին, վրան առատ սոխեռած լցնել, մատուցել մածունի հետ: