ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի հայկական «Արարատ» ռեստորանի մոտ հոկտմեբերի 13-ին կրակոցներ են հնչել, որի հետեւանքով, ինչպես նշում է KTLA.com-ը, մեկ անձ սպանվել է, եւս մեկը՝ վիրավորվել։ Աղբյուրի փոխանցմամբ, սպանվածը մոտ 50 տարեկան տղամարդ է եղել։ Տուժածը թեթեւ վնասվածքներ է ստացել։
 

Նշվում է, որ այժմ, ամերիկայն իրավապահները պարզում են սպանվածի ինքնությունն ու տեղի ունեցածի դրդապատճառները։ Այդ օրը, ինչպես փոխանցում է ոստիկանությունը, «Արարատ» ռեստորանում հավաքված են եղել շուրջ 100 մարդ։
 
«Իրավապահները այժմ հարցաքննում են այդ մարդկանց։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է հարցաքննվի»,- հայտնել են իրավապահները։ Նշենք, որ «Արարատ» ռեստորանի ղեկավարությունը ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ տեղի ունեցածը որեւէ կապ չունի ռեստորանի եւ իրենց հաճախորդների հետ։