Ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագիրն իր շապիկին պատկերել է Շառլ Ազնավուրին։ Շապիկի նկարում Ազնավուրը պառկած է անկողնում ու պատրաստվում է մկրատով կտրել թթվածնի խողովակները։ Նկարի վրա գրված է «Շուտով կմեռնեմ»։ Այս նկարը զայրացրել է Ազնավուրի ընտանիքին։ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդա Ազնավուրը, գրառում է արել ֆեյսբուքում։ «Ազնավուր ընտանիքը Ֆրանսիայում բարձր է գտնվում ձեր նողկալի, գարշելի Charlie Hebdo-ից: Դեռևս նախանձում եք։
 
Մենք պատվաստված ենք Շարլի։ Ես հույս ունեմ, այսպիսի մի նկար անել ձեր ընտանիքից մեկի մահվան կապակցությամբ։ Ինձ հաճելի կլինի տեսնել ձեր բերանները»,- գրել է Սեդա Ազնավուրը։