Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել։ Կառավարության կայքում նիստի օրակարգը չի հրապարակվել, ինչպես սովորաբար լինում է։
 
Հարցին արդյո՞ք վաղվա կառավարության արտահերթ նիստի ընթացքում է լինելու վարչապետի հրաժարականը, վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը ասաց․ «Վաղը ակնկալվում է վարչապետի հրաժարական, այո՛ հնարավոր է, որ նիստի ընթացքում լինի Նիկոլ Փաշինյանի հրաժարաանը»։