
Վթարի հետևանքով 4 ամսական երեխա է տեղափոխվել Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Գ.Շամշյանը հայտնում է, որ քանի որ Mercedes-ի վարորդը ոստիկանության ծառայող է, իսկ Opel-ինը՝ ՀՀ ՊՆ, դեպքի վայր են ժամանում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողները և, հավանաբար, վթարի փաստով հետաքննությունը կանցկացնեն Ռազմական ոստիկանության ծառայողները: Ոստիկանությունը պարզում է վիրավոր երեխայի ինքնությունը: