
Նրա խոսքով՝ ակնհատ է, որ արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական համերաշխություն տեսանելի չէ: «Ակնհայտորեն վարչապետն այդ քայլին գնում է՝ ունենալով ոչ բոլորի համաձայնությունը: Եվ նկատելի է, որ ՀՀԿ-ից եկող վերջին հայտարարությունները գոնե նշանակում են, որ այդ կուսակցությունում բոլորը չէ, որ համաձայն են դեկտեմբերյան արտահերթ ընտրությունների հետ: Թե որքանով մեծ կլինի նրանց ազդեցությունը, այս պահին տեսանելի չէ: Այսինքն՝ չենք կարող ասել, թե ՀՀԿ ինչ շրջանակների մասին է խոսքը, բայց եթե նույնիսկ ամբողջ կուսակցությունը դեմ լինի, չեմ կարծում, թե նրանք կկարողանան լուրջ ազդեցություն ունենալ: Եվ այս կտրվածքով մի փոքր անորոշություն կա անշուշտ»,- ասում է քաղաքագետը: