Երգիչ Արա Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել է հերթական ելույթից հետո։Երգչի հարազատներից մեկը  փոխանցել է, որ  նա գտնվում է Ռուսաստանում։
 
ԱՄՆ-ում բնակվող երգչին սրտի շտապ վիրահատության են ենթարկել։ Մարտիրոսյանն արդեն մի քանի անգամ սրտի կաթված է ունեցել։
 
Երկրպագուները սպասում էին երգչի ինստագրամյան էջի խոստացված ուղիղ եթերին, որը, սակայն, չկայացավ։ Ժամեր անց Մարտիրոսյանը դիմել է իր երկրպագուներին և խոսել իր հետ կատարվածի մասին։