Կերչի 20-ամյա բնակիչ Արմեն Բադալյանն, ով իր սիրելիի մահից հետո փորձել է ինքնասպանություն գործել, գտնվում է ծանր վիճակում, այս մասին գրում է РИА Новости-ն:
 
Հայտնի է, որ տղան գտնվում է Կրասնոդարի հիվանդանոցում, տեղեկությունը հաստատել է Կերչի քաղաքապետ Սերգեյ Բորոզդինը:
Նշվում է, որ տղան ուղղաթիռով հասցվել է Կրասնոդարի հիվանդանոց՝ ծայրահեղ ծանր վիճակում:
Ասվում է նաև, որ Արմենը ընկերասեր մարդ է և հարգանք է վայելում շրջապատում