Նյու Յորքի Բրոնքս թաղամասի բնակելի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով առնվազն 12 մարդ է մահացել:
 
Այս մասին տեղեկացնում է Ria Novosti գործակալությունը` վկայակոչելով Նյու Յորքի քաղաքապետ Բիլ Դե Բլազիոին: Նշվում է, որ զոհերի թվում նաև մեկ երեխա կա: Այրվող շենքից հաջողվել է փրկել 12 մարդու։ Քաղաքապետը հայտնել է, որ սա  դեռ նախնական տվյալներն են, և զոհերի թիվը կարող է աճել: «Շենքում որոնումները շարունակվում են»,- ասել է նա։