Քաղաքագետ Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV-ի տեղեկություններով ադրբեջանական բանակում նոր կորուստ է արձանագրվել:
Ըստ լրատվամիջոցի, Բաքվի 4-րդ միկրոշրջանից բանակ զորակոչված ասկյար Ռազի Մուսթաֆալիի դին բարեկամներն արդեն հուղարկավորել են: Բարեկամները նաև հայտնել են, որ Թարթարի շրջանում ծառայող զինվորին սպանել է զորամասի հրամանատարը. վերջինս Ռազիին գնդակահարել է:
Meydan TV-ի փորձերը ասկյարի սպանության մանրամասները ճշտելու Ադրբեջանի ՊՆ-ից ավարտվել են ապարդյուն: Ինչպես միշտ, Զաքիր Հասանովի ղեկավարած գերատեսչությունը թաքցնում է ադրբեջանական բանակում ոչ մարտական պայմաններում տեղի ունեցած կորուստների լուսաբանումը: