ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր, պատասխանելով հարցին, թե ինչու չեն աջակցում ՔՊ մեկ այլ անդամ՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանին՝ Սասուն Միքայելյանի որդուն, ասել է, որ ընտանեկան ավանդույթներ չպետք է լինեն քաղաքական կյանքում:
 
«Մեզ համար մի փոքր տարընթերցում կա, բնականաբար մենք շատ սիրում և հարգում ենք ևʹ Սասուն Միքայելյանին ևʹ Սևակ Միքայելյանին: Պարզապես դա լավ ավանդույթ չէ, որ քաղաքական պրոցեսներում ընտանեկան ավանդույթներ լինեն, մանավանդ այս փուլում»,-ասաց Փաշինյանը
Կարող ենք փաստել, որ այս կերպ Նիկոլ Փաշինյանը կոպիտ կերպով է պատասխանում Սասուն Միքայելյանին, ով ամեն կերպ ցանկանում է իր որդուն դարձնել Հրազդանի քաղաքապետ;