Ինչպես արդեն հայտնի է Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել․
 
Հրաժարականի իր տեքստում Փաշնյանը մասնավորապես ասել էր․
«Ինչպես ես ասել էի,  հրաժարական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից»,- նշեց Փաշինյանը:
Օրեր առաջ France24-ի հետ զրույցում վարչապետն ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի 9-ին, 10-ին։
Ըստ 2015 թվականին ընդունված Սահմանադրության՝ վարչապետի հրաժարականի դեպքում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:
Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Վարչապետ չընտրվելու դեպքում, քվեարկությունից յոթ օր հետո, անցկացվում է նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:
Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով:
Նկոլ Փաշինյանի հրաժարականը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից։
Գաղտնք չէ, որ հակահեղափոխությունը քնած չէ, և բոլոր ջանքերը գործադրում է, որպեսզի կազմալուծի Փաշնյանի կառավարությունը, և ցեխ շպրտի վերջինիս հեղինակության վրա։
Գաղտնիք չէ նաև, որ Փաշինյան գլխավորած  ՔՊ-ում հակահեղափոխականների ներխուժումը, նույնպես անհնարին խնդիր չէ, ինչի հետևանքով ստեղծվել է ուշագրավ իրավիճակ․․․
Ըստ որոշ շրջանառվող լուրերի, վերոնշյալ ուժերը ամեն կերպ փորձ են արել ներխուժել Քաղաքացիական պայմանագր կուսակցության և Ելք դաշինքի շրջանակները, և ներկայանալով կուսակցության շահերն հետևող գործիչներ, ցանկանում են ուղորդել Փաշնյանի քաղաքական թիմին։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեջքից հարված ժողովրդ կողմից ընտրված առաջնորդին․․․