Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 20-ին կայացել է Խաչատուր Սուքիասյանի որդու եւ Գագիկ Ծառուկյանի դստեր նշանադրությունը։ Ալբերտ Սուքիասյանն ու Անահիտ Ծառուկյանն արդեն մի քանի տարի ընկերություն էին անում եւ այս բարեկամությունը վաղուց էր պլանավորված, հիմա, փաստորեն, հասավ տրամաբանական ավարտին։
 
Իսկ երիտասարդների ծնողները վաղուց էին մտերմացել եւ դեմ չէին այդ մտերմությունը նաեւ բարեկամական կապով ամրապնդելուն։ Նշանդրեքը կայացել է նեղ, ընտանեկան միջավայրում, առայժմ համացանցում լուսանկարներ արարողությունից չեն հայտնվել։
Շնորհավորում ենք երիտասարդ զույգին։