Արդյունավետ պիլինգ ընդդեմ մազերի թեփի․ Օգնում է արդեն 3 պրոցեդուրայից հետո։
 
Այս պիլինգի բաղադրատոմսով ինձ հետ կիսվել է հարևանուհիս։ Իսկ այն նրան փոխանցել իր մորաքույրը, ով, ինչքան հիշում եմ, ուներ հիասքանչ մազեր։
Բաղադրիչներ․
2 թեյի գդալ սոդա,
1 թեյի գդալ աղացած սուրճ,
1 ճաշի գդալ շամպուն։
Պատրաստման եղանակը և օգտագործումը․
Խառնում ենք 3 բաղադրիչները մինչև միատարր զանգված ստանալը։ Քսում ենք այն գլխամաշկին, մերսման շարժումներով։ Մերսում ենք 10 րոպե։ Այնուհետև լվացում ենք մազերը։ Պրոցեդուրան կրկնում ենք շաբաթական երկու անգամ։
Եղեք առողջ և գեղեցիկ։
Զգուշացում. Ցանկացած առողջական խնդրի դեպքում դիմեք բժշկի, մի զբաղվեք ինքնաբուժությամբ: Ժողովրդական միջոցներ կիրառելուց առաջ խորհրդակցեք մասնագետի հետ, այլապես կարող եք վնասել ձեր առողջությունը: