Ռուսական տուրիստական  կայքում օրերս տեղ է գտել հոդված Հայաստանի մասին։ Լրագրողը ներկայացնում է հինգ պատճառ, թե ինչու գեղեցիկ կանանց խորհուրդ չի տրվում Հայաստան այցելել։ Հոդվածին կարող եք ծանոթանալ ստորև։
Ոչ, պատճառն այն չէ, որ նրանց գողանում են և տանում սարեր։ Երկու սեռի զբոսաշրջիկների հանդեպ վերաբերմունքն այստեղ շատ հարգալից է։ Սակայն գեղեցիկ աղջիկներին, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում խուսափել այդ ճանապարհորդությունից։ Ահա, թե ինչու։
1.Աստվածային ուտելիքներն իսկական վտանգ են ձեր կառուցվածքին։ Ասել, որ այստեղ կերակրում են համեղ և շատ, նշանակում է ոչինչ չասել։ Միայն նախաճաշին առաջարկվում է ութ տեսակ ուտեստ։ Այնուհետև ցանկը շարունակում են բուրավետ խաշը, հյութեղ խորովածը, մրգային լավաշիկները, 30 տեսակի մուրաբաները։ Կարճ ասած՝ բարակ մեջքի մասին   ժամանակավորապես պետք է մոռանալ։
.Աշխարհի ամենահամեղ նռան գինի, որը հյութի նման խմվում է, և կոնյակ։ Հրաժարվելու հնարավորություն չի տրվում, եթե անգամ դուք երկաթե կամք ունեք, եթե անգամ դուք ընդհանրապես ալկոհոլ չեք օգտագործում։ Ամեն դեպքում դուք մի կում կփորձեք, հետո էլի․․․ և չեք կարողանա կանգ առնել։