Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները պահանջում են հայոց լեզվի դասախոս, դոցենտ Սուսաննա Ղարիբյանի հեռացումը։ Ուսանողներն ահազանգել են խմբագրություն. նրանք հայտնել են, որ Սուսաննա Ղարիբյանը ո՛չ միայն չի տիրապետում իր առարկային, այլև չունի մանկավարժի մոտեցում:
 
Բանասիրական ֆակուլտետի դեկան ՝ Աշոտ Գալստյանը  զրույցում ասաց. «Ուսանողները եկել են խնդիրը  ներկայացրել են՝ ես հանդիպել եմ կուրսի հետ, ոչ բոլոր ուսանողներն են համաձայն այդ կարծիքի հետ, հաջորդ շաբաթ կկայացվի որոշում և այնպիսի որոշում, որ ձեռնտու կլինի և՛ դասախոսին և՛ ուսանողներին:  Դեկանի խոսքով Ղարիբյանն առաջին տարին չէ, որ աշխատում է այս ֆակուլտետում, և նրա անավան շուրջ երբևէ նման կարծիքներ չեն հնչել: Մեզ հետ զրույցում դասախոս, դոցենտ Սուսաննա Ղարիբյանը պատմեց եղելությունը: Ղարիբյանի խոսքով այդ հոդվածը զրպարտություն է մի քանի անձանց կողմից կազմակերված: «Դա առաջին տառից մինջև վերջին տառը զրպարտություն է, ես արդեն 20 տարի է այստեղ դասախոսում եմ և երբևէ նման խնդրի առաջ չեմ կանգնել: Իմ և ուսանողների միջև ոչ մի խնդիր չի առաջացել, ես այստեղ դիտավորություն եմ տեսնում, ինչ-որ մարդիկ ուզում են ինքնահաստատվեն և այսպիսի իրավիճակ  են կազմակերպում՝ ուսանողին գործիք դարձնելով:
 
Այս զրպարտությունն անպայման պետք է իր պատասխանն ստանա՝  սա նույնիսկ դատական գործ է: Ես տեղյակ չեմ եղել դիմումի մասին, իսկ ստորագրահավքի մասին գիտեմ, որ այդ ուսանողներից շատ-շատերը չեն մասնակցել ուղղակի ստորագրություն է եղել, մի քանի անձանց կողմից մյուսների փոխարեն: Մեր հարցին եղել է նման միջադեպ, որ ուսանողներին փակել եք լսարանում,- Ղարիբյանը պատասխանեց. «Այդ լսարանի դուռը անգամ  չի էլ փակվում, ես մտել եմ լսարան և տեսել եմ՝ առաջին նստարանը շրջած էր, իմ աթոռը, որի վրա ես պետք է նստեի դրված է եղել պատուհանագոգին, իսկ դա ի՞նչ է նշանակում, ո՞ր ինձ պիտի հրեն գցեն պատուհանից: 
 
Եվ այդ ուսանողները, որ ստեղծել էին նման  իրավիճակ, մյուսները նկարել են՝ փաստը կա, և ավագը ոտքով  հրել է և բացել լսարանի երկու դուռը, այնքան շխկոցով, որ ծայրի լսարաններից դուրս են եկել և զարմացել թե ինչ է կատարվել այստեղ»: Ես երբեք ոչ մեկին չեմ վիրավորել, չեմ քաշքշել, ինձ ճանաչողները կվկայեն դրա մասին ,- եզրափակեց Ղարիբյանը: