Այսօր Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունեցել գյումրեցիների հետ: Ասել է․
 
«Այս Նոր տարվա օրով բոլորն էլ պետք է միս և կարագ ուտեն»։ Հենց այնպես ասելու համար չի ասել, անապահով գյումրեցիներին 100 միլիոն դրամ կբաժանի։
 
Լավն ու վատը չասենք։ Ոչ գովենք, ոչ էլ փորձենք արածը սևացնել։ Միայն մի բան արձանագրենք՝ Խոսրով Հարությունյանի ու Թունելի Հակոբի պատասխանը ամենալավը Ծառուկյանը տվեց։
 
Ծառուկյանն ասում է․ «Մարդ իր լավ վիճակը պետք է զգա իր ընտանիքում, երբ իր սառնարանի դուռը բացում է»:
 
Խոսրովն ու Թունելի Հակոբը գիտեին, որ Հայաստանի ընտանիքների մեծ մասի սառնարանը դատարկ է ու «կարտոլով են յոլա գնում»։ Գիտեին, դրա համար ասում էին, որ աղքատը մեկ է միս ու կարագ չի ուտում, թանկացումը նրա վրա չի ազդում, թող իրենց կարտոլն ուտեն։ Միսն ու կարագը մեզ նմաններն են ուտում, թող մենք տուժվենք։ Ոչ թե օգնենք, որ մի քանի ընտանիք էլ միս ու կարագ ուտեն, այլ թող հասկանան, թե մեզ նմանները ոնց են տուժում թանկացումից։
 
Նման մարդկանց դժվար է «թամամ խոսքով» հասկացնել, որ վիրավորում են սեփական ժողովրդին, այս տեսակ բարոյական ապտակը ավելի տեղին է․․․
 
Հասմիկ Բաբաջանյան