«Հրապարակ» թերթը գրում է…«Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության եւ իշխանության միջև․․․Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել․ «Էլ ո՞վ խոսար»… Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը խոսեր»․․․Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով երգչուհի պատգամավորին, օտար անձանց ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ անվանելով դինոզավր․․․
«Եթե մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողնես կամ ինչ-որ բան անես, ձեռքիցս չես պրծնի»․․․ Շուշան Պետրոսյանը փորձել է արդարանալ, թե նման բան չի ասել, բայց դե՝ դիմացը լրագրողներ չէին կանգնած, որ շշպռեր, ինքը՝ Նաիրա Զոհրաբյանն էր»
 Առավել մանրամասն՝ թերթի համարում