Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Նիզամի գյուղի բնակիչ, 20-ամյա Նարեկ Դունոյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 35 AU 356 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել:
 
shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով ուղևորուհի, համագյուղացի 58-ամյա Թամարա Խաչատրյանը տեղում մահացել է:
 
Մահացածը վարորդի մայրն էր և աշխատում էր Նիզամի գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն: