Քաղաքագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ տեղեկացնում է, որ Ադրբեջանը ամերիկյան ուղղաթիռներ է ձեռք բերել.
«Ամիսներ առաջ խոսեցի Bell 412 ուղղաթիռներից: Մեր հասաարակության մեջ շատերը պնդում էին, որ դրանք քաղաքացիական են եւ անհանգստանալու առիթ չկա: Հիմա Ադրբեջանն ունի ամբողջությամբ ռազմական MD-530F հարվածային ուղղաթիռներ` «Cayuse Warrior»: Եթե նախորդ անգամ մեծ աղմուկ անեինք, նման բան չէր լինի»:
Ս. Սարգսյանը նաեւ նշում է, որ կարեւոր է հասկանալ, թե սա որտեղից են ձեռք բերել եւ արդյոք այն վաճառվել է` մեր Սիրիա գնալու որոշումից հետո: