Էջմիածնում կայացած քաղաքապետի ընտրություններում հաղթեց Դիանա Գասպարյանը, ով մինչ այժմ քաղաքապետի պաշտոնակատարն էր: Դիանա Գասպարյանն ընտրություններում ստացել է 8076 ձայն։
 
Այսպիսով Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ քաղաքապետի պաշտոնը կին է ստանձնում: Wnews.am-ը որպես ամենականացի կայք Հայաստանում չէր կարող չանդրադառնալ այս թեմային:
Ինչ գիտենք մենք 30-ամյա կին քաղաքապետի մասին. ներկայացնում ենք ստորեւ.
Դիանա Մնացականի Գասպարյանը ծնվել է 1988 թվականի մարտի 22-ին Էջմիածին քաղաքում:
1995-2004թթ․սովորել և ավարտել է Էջմիածնի Գր․Նարեկացու անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
2004-2011թթ. սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը:
2008-2009թթ․ աշխատել է Երևանի քրեական դատարանում որպես դատարանի նախագահի գործավար:
2009-2012թթ․՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարան որպես դատավորի գործավար:
2013-2014թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի առաջատար մասնագետ:
2014-2016թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի գլխավոր մասնագետ:
2016-2018թթ․՝ ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության Քաղաքացիական և տնտեսական գործերով բաժնի պետ:
2015-2018թթ․՝ ՀՀ արդարադատության ակադեմիա, Քրեական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր և Քաղաքացիական գործերով ՄԻԵԴ նախադեպային իրավունքի զարգացման հիմնահարցեր առարկաների դասախոս:
Ամուսնացած չէ:
Անկուսակցական է:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 22 հունիսի, 2018թ. 817-Ա որոշմամբ նշանակվել է Արմավիրի մարզի Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատար։
Դիանա Գասպարյանը նշում է, որ երբ իրեն առաջարկել են քաղաքապետի ժպ պաշտոնը՝ ընտանիքի անդամները շատ են մտահոգվել. «Մայրս շատ մտահոգ էր, հայրս հավատաց ուժերիս, իսկ բարեկամներս ասեցին որ կորցրեցին ինձ (ծիծաղում է-խմբ): Իհարկե մայրս էլ հավատում ուժերիս, բայց անհանգիստ էր շատ»։
Նորանշանակ քաղաքապետը թեեւ դեռ ամուսնացած չէ, սակայն գտել է իր երկրորդ կեսին՝ Ժոռա Գասպարյանին, ով ծնունդով Էջմիածնից է։Նա Դիանայից մեծ է 8 տարով, մասնագիտությամբ դերասան է։