2016 թվականի ապրիլյան պատերազմում նահատակված Վիկտոր Յուզիխովիչի ընտանիքում կրկին մանկան ճիչ է լսվել: 1.5 ժամ առաջ Վիկտորի մայրը որդի է լույս աշխարհ բերել: Նորածինը ծնվել է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի ծննդատանը՝ 3կգ 250գ քաշով եւ 53 սմ հասակով: «Մայրն էլ, փոքրիկն էլ առողջ են, լավ են զգում»,-Հայկական Ժամանակ-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի բժիշկ Արմեն Մկրտչյանը:
 
Երեխայի անունը Վիտյա են դնելու, քանի որ Վիկտորին տանն ու շրջապատում բոլորը հենց այդ անունով են դիմել: Ըստ բժիշկ Արմեն Մկրտչյանի, երբ Աննա Յուզիխովիչը հղիության մասին իմացել է, աննկարագրելի սթրեսի մեջ է եղել: «Դա անսպասելի էր եւ Աննայի, եւ մեր համար, քանի որ ֆիզիոլոգիական առումով նա այլեւս երեխա ունենալու հնարավորություն փաստացի չուներ: Աննան 42 տարեկան է: Բայց Աստծո համար անկարելի բան չկա»,- ասաց բժիշկը: