Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: ժամը 20:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ամառանոցային 2-րդ տարածքի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսազանգերին:
 
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկտաը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 73 հերթապահ խումբը: Փրկարարները, բացելով տան դուռը, այնտեղ հայտնաբերել են տանտիրոջ՝ 31-ամյա Գուրգեն Միրզոյանի դին:  Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, մահվան հանգամանքներն էլ պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Աղբյուրի  տեղեկություններով՝ մահացածը Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի վարորդն է, իսկ իրավապահներին ահազանգել է Ազգային ժողովի աշխատակազմի առաջատար մասնագետ էդմոն Գիգոլյանը: