Մի քանի օր է ինչ համացանցում տարածվում են մի քանի անձանց ֆեյսբուքյան զրույցների հատվածներ, համաձայն որոնց, Երևանում ծրագրվում էին ցույցեր՝ իբր Նիկոլ Փաշինյանի անունից, բայց առանց վերջինիս գիտության:
 
Ֆեյսբուքյան օգտատեր Կար Ղուկասյանը ֆեյսբուքի իր էջում տեղադրել է զրույցներից մեկի ամբողջական տարբերակը՝ սքրին-շոթերով: Զրույցից պարզ է դառնում, որ բացվել է ընդհանուր զրույցի համար չաթ, որով ներկայցվում են անելիքները, այն է՝ ամեն օր, մոտ 20 օր շարունակ կես ժամով փակել որոշ փողոցներ, որի դիմաց խոստանում են կես ժամի համար 1000 դրամ վճարել: Հավաքագրողը նշում է, որ ցույցերը ԲՀԿ-ն է կազմակերպում, բայց Նիկոլ Փաշինյանի անունից: Ի դեպ, առաջին ակցիան արդեն տեղի է ունեցել:
 
Լրատվամիջոցներից մի քանիսի լուսաբանմամբ կան այդ ակցիաների տեսանյութերը: Զրույցների ժամանկ պարզվում է,  որ վճարովի ցույցերը շարունակվելու են 20 օր: Ներկայացնում ենք զրույցի հատվածները: