Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Բերդ-Իջևան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են Բերդ քաղաքի բնակիչ, 39-ամյա Վարդան Ճաղարյանի վարած ВАЗ 21015 մակնիշի 35 RX 636 համարանիշի և Ford Transit մակնիշի 51 LՕ 401 համարանիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալ, որտեղ կարճ ժամանակ անց Վ. Ճաղարյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Transit-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: