Հիշեցնենք, որ օրեր առաջ Ընտրական օրենսգրքի նախագիծը չհաստատվեց
 
ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագիծը չհաստատվեց, քանի որ մեկ ձայն պակասեց․․․
ՀՅԴ, ԲՀԿ, Ելք խմբակցությունների և ՀՀԿ-ից անջատված պատգամավորների թիվը միասին կազմում է 65․․․
Ըստ հաշվարկների՝ պետք է նախագիծն այսօր ընդունվեր․․ 
Սակայն ՀՅԴ երկու պատգամավորներ՝ Անդրանիկ Կարապետյանն ու Ռոմիկ Մանուկյանը բացակա էին․․․
Առաջին քվեարկության ժամանակ նույնպես ձայներ պակասեցին, որտեղ կային նաև Բարգավաճ Հայաստանի պատգամավորների անունները՝ այդ թվում Ծառուկյան Գագիկինը․․․
Հիշեցնենք նաև, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չընդունեց «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք»․․․
Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը․․․
Կողմ էր 56 պատգամավոր, 3-ը դեմ էին․․․
Նշենք, որ օրենքը սահմանադրական է և հարկավոր էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ի քվեն՝ 63 ձայն․․․
Tert.am-ը այս առիթով զրուցել էր Նաիրա Զոհրաբյան հետ․․․
«Գագիկ Ծառուկյանը, իմանալով, որ քվեարկության խնդիր կա, ժամը 17։30 -ին եկել է ԱԺ՝  Երևանից բավականին մեծ հեռավորության վրա գտնվելով և շատ արագ հասնելով ԱԺ։ Նա խմբակցությունում էր և պատրաստվում էր քվեարկել․․․
Անկեղծ ասած, նա ոչ հարմար հագուստով էր, և մենք ենք հորդորել նման հագուստով չմտնել ԱԺ դահլիճ․․․
Եթե պակասեր 1 ձայն, բնականաբար, նման հորդոր չէր լինի, բայց տեսնելով, որ բացակաների թիվը շատ է, մենք պարոն Ծառուկյանին հորդորեցինք չքվեարկել»,– ասել էր Ն. Զոհրաբյանը․․․
Այս իրադարձությունները, թերևս պատահական բնույթ չէին կրում, քանի որ նախապատրաստվում է կտրուկ գործողություն՝ Սերժ Սարգսյանի հեղինակությամբ․․
Ըստ որոշ շրջանառվող լուրեր՝ ՀՀԿ-ում լուրջ քննարկումներ են ընթացել այն մասին թե ինչպես է հնարավոր վերադարձնել Սերժ Սարգսյանի իշխանությունը․․
ՀՀԿ-ի կազմում Սարգսյանի վերադարձը անհնարին է, ինչի հետևանքով հնարավոր է, որ Սարգսյանին մոտ ապագայում տեսնենք մեկ այլ քաղաքական ուժի մեջ, որի միջոցով էլ պաշտոնաթող վարչապետը ջանքեր կներդնի, որպեսզի նորից մտնի մեծ քաղաքականություն։