Ինչպես արդեն հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական ներկայացրեց, որը, իհարկե, չի նշանակում, թե վերջինս չի շարունակի ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը, սակայն մենք որոշեցինք վարչապետի հրաժարականից հետո փորձել հասկանալ, թե ի՞նչ արեց այս ընթացքում Փաշինյանը հասարակության համար։
 
Համախմբեց հասարակությանը,
Ապացուցեց, որ հնարավոր է իշխանափոխություն կամ հեղափոխություն՝ առանց զոհերի,
Հասկանալի դարձրեց, որ լավ լիդեր ունենալու դեպքում ժողովուրդի ձայնը  կարող է որոշիչ լինել, հաջորդ քայլերն արդեն եղան Նիկոլ Փաշինյանի վարչապետ նշանակվելուց հետո.
Վերացրեց ներկրման մենաշնորհները, 
Անպատժելիներին հասկացրեց, որ Հայաստանում այլևս անպատժելի մարդիկ չկան,
Ապացուցեց, որ հնարավոր է անցկացնել ազատ և արդար ընտրություններ՝ առանց լուրջ ընտրախախտումների և ընտրակաշառքի․․․
Սրանք Նիկոլ Փաշինյանի կարևոր քայլերից հիմնականներն էին։ Հուսանք, որ այս կարևոր բարեփոխումներն այլևս անշրջելի են․․․
Օրինակ՝ բանան (և ոչ միայն) կարող են ներկրել բոլոր ցանկացողները , այլևս օլիգարխների «մանկլավիկները» այլակարծության համար փողոց դուրս եկած մարդկանց չեն ծեծի ու մնա անպատիժ, և որ ամենակարևորն է՝ այլևս երբեք Հայաստանի Հանրապետությունում ընտրությունները չեն կեղծվի․․․
Իսկ Նիկոլ Փաշինյանին քննադատողներին պետք է մաղթել բեղմնավոր աշխատանք, քանի որ ազնիվ քննադատությունը շատ կարևոր է իշխանությունների համար․․․
ՀՀ վարչապետի պաշտոնակատարի մասին իր վերաբերմունքն է արտահայտել նաև աշխարհահռչակ Քիմ Քարդաշյանը․․․
Հայազգի հեռուստաաստղը պատասխանելով այն հարցին թե վերջինս ինչ կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի մասին, Քիմն ասել է, որ Փաշինյանի մասին կարող է միայն երկու բառ ասել․ "Իսկական տղամարդ"․ իր էջում գրում է Լուսինե Մանուկյանը